Հայաստան (Armenia)
Contract

Քուքիների քաղաքականություն

Ի՞նչ են քուքիները

Քուքիները տվյալների փոքր արխիվներ են, որոնք ստացվում են տերմինալում այցելված վեբ կայքից և օգտագործվում են որևէ վեբ կայքում նավիգացիայի որոշ փոխգործակցություններ գրանցելու համար՝ կուտակելով տվյալներ, որոնք կարող են թարմացվել և վերականգնվել։ Այս արխիվները պահպանվում են օգտատիրոջ համակարգչում և պարունակում են անանուն տվյալներ, որոնք վնասակար չեն նրա սարքավորման համար։ Օգտագործվում են օգտատիրոջ նախընտրությունները, ինչպես օրինակ ընտրած լեզուն, մուտքի տվյալները կամ կայքի անհատականացումը հիշելու համար։

Քուքիները կարող են նաև օգտագործվել անանուն տեղեկատվություն գրանցելու համար այն մասին, թե ինչպես է որևէ այցելու գործարկում որևէ կայք։ Օրինակ, թե ո՞ր կայքից է մուտք գործել կամ արդյո՞ք օգտագործել է գովազդային հայտարարություն կայք մուտք գործելու համար։

Ինչու՞ է aquaclean.com-ն օգտագործում քուքիներ

aquaclean.com-ն օգտագործում է խիստ անհրաժեշտ և էական քուքիներ, որպեսզի Դուք գործարկեք մեր վեբ կայքերը և Ձեզ թույլ կտրվի ազատորեն տեղաշարժվել, օգտագործել անվտանգ տարածքներ, անհատականացված տարբերակներ, և այլն։ Բացի դրանից, մեր ընկերությունն օգտագործում է քուքիներ, որոնք հավաքում են տվյալներ՝ կապված կայքի գործարկման վերլուծության հետ: Դրանք օգտագործվում են, որպեսզի օգնեն բարելավել հաճախորդին մատուցվող ծառայությունները՝ չափելով կայքի գործարկումը և դիմացկունությունը՝ այն օպտիմալիզացնելու և անհատականցնելու համար։ Մեր վեբ կայքերը նաև կարող են պարունակել հղումներ դեպի սոցիալական ցանցեր (ինչպես օրինակ՝ Facebook կամ Twitter: Ինվերսիոնես Ինդուստրիալես Սերպիս Ս.Պ.Ը-ը (Inversiones Industriales Serpis S.L.) չի վերահսկում այս օտար վեբ կայքերի կողմից օգտագործվող քուքիները։ Սոցիալական ցանցերի կամ օտար կայքերի քուքիների մասին հավելյալ տեղեկատվության համար, խորհուրդ ենք տալիս ստուգել քուքիների վերաբերյալ դրանց սեփական քաղաքականությունները։

Ինչպե՞ս ենք կիրառում տարբեր տեսակի քուքիները

Սեսիայի քուքիներ

Սեսիայի քուքիները նրանք են, որոնք տևում են այնքան ժամանակ, քանի դեռ օգտատերը նավիգացիայի է իրականացնում վեբ կայքում և դրա ավարտին ջնջվում են։

Դիմակայուն քուքիներ

Այս քուքիները պահպանվում են օգտատիրոջ տերմինալում առավել երկար ժամանակահատվածով՝ այդպիսով դյուրացնելով նրա կողմից ընտրված նախընտրելի տարբերակների վերահսկումը՝ առանց վեբ կայքի յուրաքանչյուր այցելության ժամանակ որոշակի չափորոշիչներ կրկնելու անհրաժեշտության։

Սեփական քուքիներ

Քուքիներ են, որոնք ստեղծվում են այս վեբ կայքի կողմից և միայն կարող են ընթերցվել տվյալ վեբ կայքի կողմից։ https://www.aquaclean.com վեբ կայքում տեղադրվում են սեփական դիմակայուն քուքիները հետևյալ նպատակներով՝

  • Տեխնիկական՝ այս քուքիները պիտանի են հիմնական էջում երևացող պատկերների բեռնումը վերահսկելու համար՝ ծրագրավորված չափանիշների հիման վրա (ժամանակ, քանի անգամ է տեսնվել և այլն) ։ Նաև պիտանի են կայքի որոշակի հատվածներ մուտքը թույլատրելու և օգտատիրոջը դիրքավորելու համար։
  • Անհատականացման՝ այս քուքիներն օգտագործվում են հիշեցնելու համար վեբ կայքի բովանդակությունների վիզուալիզացիայում ընտրված չափը և օգտատիրոջ հաջորդական այցելությունների ժամանակ դա ցուցադրել կարողանալու համար։
  • Վերլուծական՝ քուքիներ, որոնք թույլ են տալիս հետևել վեբ կայք մուտք գործող թրաֆիկը՝ այցելությունների վիճակագրություն իրականացնելու համար։

Երրորդ կողմի քուքիներ

Դրանք երրորդ անձանց կողմից ստեղծված քուքիներ են, որոնց օգտագործում ենք տարբեր ծառայությունների համար (օրինակ՝ վեբ կայքի վերլուծություն կամ գովազդ)։

Ստորև մանրամասնվում է՝ այն երրորդ կողմերի մասին, որոնք կարող են մշակել կամ մուտք գործել իրենց սարքավորումների քուքիներ (զերծ չեն տեղեկացնելուց և թույլտվությունից), ինչպես նաև այն նպատակների մասին, որոնցով օգտագործվում է դրանց կողմից կուտակվող տեղեկատվությունը։

  • Նպատակ/ տեխնիկական քուքիներ

    • ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      Կիրառվում են թրաֆիկը և տվյալների հաղորդակցությունը վերահսկելու համար՝ այդ նպատակով նավիգացիայի ընթացքում կիրառելով անվտանգության տարրեր։ Նաև օգտակար են օգտատիրոջ անձի հաստատման և սեսիայի պահպանման, վիդեոների կամ ձայների տարածման մասին բոնդակություն կուտակելու և բովադակությունը սոցիալական ցանցերում կիսելու համար (plug-in)։

    • ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐ

  • Նպատակ/ անհատականցման քուքիներ

    • ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      Այս քուքիները թույլ են տալիս օգտատիրոջը հստակեցնել կամ անհատականեցնել վեբ կայքի ընդհանուր գործիքակազմից որոշ առանձնահատկություներ։ Օրինակ՝ ընտրել լեզուն, ձայնի նախընտրելի բարձրությունը, ծառայության տարածաշրջանային կոնֆիգուրացիան, նավիգացիոն համակարգի տեսակը կամ յուրաքանչյուր էջում ցուցադրվող արդյունքների քանակը։

    • ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐ

  • Նպատակ/ Վերլուծական քուքիներ

    • ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      Վերլուծության գործիք, որը թույլ է տալիս վեբ կայքերին հասկանալ, թե ինչպես են այցելուները փոխգործակցում վեբ կայքի հետ։ Կարող է քուքիների խումբ կիրառվել տեղեկատվություն հավաքելու և վեբ կայքերի գործարկման վիճակագրությունների մասին տեղեկացնելու համար՝ առանց այցելուների անձը հաստատելու անհրաժեշտության։

    • ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐ

  • Նպատակ/ գովազդային քուքիներ

    • ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      Գովազդային քուքիները թույլ են տալիս կառավարել վեբ կայքի գովազդային տարածքները հստակ չափորոշիչների հիման վրա։ Օրինակ՝ մուտքի հաճախականությունը, խմբագրված բովանդակությունը և այլն։

    • ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐ

  • Նպատակ/ Ֆլեշ քուքիներ

    • ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      Նաև օգտագործում ենք ֆլեշ քուքիներ Ձեր նախընտրություները, ինչպիսին է օրինակ ձայնի բարձրության վերահսկումը, պահպանելու կամ բովանդակություն ցուցադրելու համար՝ հիմնվելով մեր վեբ կայքում Ձեր իրականացրած խորհրդակցությունների վրա՝ այցն անհատականացնելու համար։ Երրորդ ընկերությունները, որոնց հետ համագործակցում ենք մեր վեբ կայքին որոշակի առանձնահատկություններով օժտելու համար, օգտագործում են ֆլեշ քուքիներ ոչ անձնական բնույթի տվյալներ պահպանելու համար։

      Ֆլեշ քուքիները տարբերվում են սեսիայի կամ դիմակայուն քուքիներից քանակով, տեսակով և տվյալները պահպանելու ձևով։ Ձեր նավիգացիոն համակարգի կողմից տրամադրված քուքիների կառավարման գործիքները չեն վերացնի ֆլեշ քուքիները։

Ինչպե՞ս կարող եմ փոխել քուքիների կոնֆիգուրացիան

Եթե ցանկանում եք որևէ տեսակի տվյալներ չպահպանել ֆլեշ փլեյերում, հետընտրեք «Թույլատրել, որ Ֆլեշի բովանդակությունը տեղեկատվություն պահպանի սարքավորման մեջ» և «Պահպանել ֆլեշի ընդհանուր բաղադրիչները ներբեռնման ժամկետները կրճատելու համար» վանդակները։ Եթե ցանկանում եք սահմանափակել ֆլեշ հավելվածների կողմից հավաքված տվյալների քանակը, սահեցրե՛ք պահպանման գլոբալ կոնֆիգուրացայի պանելի կուրսորն այն ուղղությամբ, որ ցանկանում եք։

Այս նավիգացիոն համակարգերը ենթակա են թարմացումների և փոփոխությունների, ուստի չենք կարող երաշխավորել, որ կհարմարվեն ամբողջությամբ Ձեր նավիգացիոն համակարգի տարբերակին։ Նաև կարող է պատահել, որ գործարկեք մեկ այլ նավիգացիոն համակարգ, որը չի դիտարկվում սույն հղումներով, ինչպիսիք են Konqueror, Arora, Flock, և այլն։ Այսօրինակ անճշտություններից խուսափելու համար, կարող եք մուտք գործել ուղղակիորեն Ձեր նավիգացիոն համակարգի տարբերակներից, որպես կանոն «Տարբերակներ» մենյուում՝ «Գաղտնիություն» բաժնում (Հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք խորհրդակցել Ձեր նավիգացիոն համակարգի «Օգնություն» բաժնի հետ)։

Համաձայնության հետկանչ

Նաև հնարավոր է սահմանափակել երրորդ կողմերի վեբ կայքերի կողմից Ձեր համակարգչում քուքիների տեղադրման ձևը, տվյալների հավաքումից և Ձեր նավիգացիոն գործունեության գրանցումից խուսափելու համար։ Երրորդ կողմերի կողմից քուքիների օգտագործումը սահմանափակելու համար կարող եք ուղղվել դեպի կոնֆիգուրացիայի կայք կամ OptOut։

Ընտրե՛ք «վերացնել բոլոր կայքերը» տարբերակը կամ ընտրե՛ք այն կոնկրետ կայքը, որը ցանկանում եք ջնջել և «Վերացնել վեբ կայք» տարբերակը։

Նկատի ունեցեք, որ եթե մերժում եք կամ ջնջում նավիգացիոն քուքիները ընկերության կայքում, չենք կարող պահպանել Ձեր նախընտրությունները, կայքերի որոշ հատկանիշներ գործուն չեն լինի, չենք կարողանա առաջարկել անհատականացված ծառայություններ և յուրաքանչյուր անգամ որ նավիգացիա իրականցնեք մեր վեբ կայքում պետք է խնդրեք նորից Ձեր թույլտվությունը քուքիների օգտագործման համար։

Եթե նույնիսկ այդ դեպքում ցանկանում եք փոխել մեր վեբ կայք Ձեր մուտքի կոնֆիգուրացիան, պետք է իմանաք, որ հնարավոր է վերացնել քուքիները կամ արգելել, որ գրանցվի այս տեղեկատվությունը Ձեր սարքավորման մեջ ցանկացած պահի, Ձեր նավիգացիոն համակարգի կոնֆիգուրացիայի չափանիշների փոփոխության միջոցով։

Եթե ընդունում եք մեր քուքիները, ապա դա մեզ թույլ է տալիս բարելավել aquaclean.com կայքը՝ Ձեզ օպտիմալ մուտք առաջարկելու և առավել արդյունավետ, անհատականացված ծառայություն մատուցելու համար։

Բացի դրանից, Դուք կարող եք կոնֆիգուրացիա կատարել Ձեր նավիգացիոն համակարգում, որպեսզի միայն վստահելի վեբ կայքերը կամ այն կայքերը, որոնցով այդ պահին նավիգացիա եք իրականացնում, կարողանան կառավարել քուքիներ, ինչը Ձեզ թույլ կտա ընտրել Ձեր նախընտրությունները։

Տրամադրելով սույն քաղաքականությունը՝ Ինվերսիոնես Ինդուստրիալես Սերպիս Ս.Պ.Ը-ն (Inversiones Industriales Serpis S.L.) վերահաստատում է գործող օրենդրությամբ իր ստանձնած պարտավորությունները քուքիների օգտագործման վերաբերյալ՝ Ձեզ տրամադրելով տեղեկատվություն, որպեսզի Դուք կարողանաք հասկանալ՝ ինչ տեսակի քուքիներ ենք օգտագործում և ինչու ենք դա անում։ Այսպիսով, ցանկանում ենք ստեղծել թափանցիկության մթնոլորտ մեր վեբ կայքում Ձեր իրականացրած նավիգացիային առնչվող տվյալների մշակման հարցում։

Սույն քաղաքականությունը ստուգվում է պարբերաբար վերջինիս գործողությունը երաշխավորելու համար, ուստի այն կարող է փոխվել։ Ձեզ խորհուրդ ենք տալիս այցելել կայքը կանոնավոր կերպով, որտեղ Ձեզ կտեղեկացնենք այդ առնչությամբ իրականացված ցանկացած թարմացման վերաբերյալ։

aquaclean ©

Իրավական ծանուցում | Գաղտնիության քաղաքականություն | Cookie- ի քաղաքականությունը | Developers
© 2023 | Aquaclean© | Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են