Ի՞նչ է ՍԵՅՖ ՖՐՈՆՏԸ©

ՍԵՅՖ ՖՐՈՆՏԸ© պաշտպանություն է տիզերի, սնկերի և մանրէների դեմ: Ամբողջությամբ էկոլոգիական և անվնաս մեթոդ է՝ գործվածքներից տիզերը, սնկերը և մանրէները վերացնելու համար: Այս մշակումը ներառում է մի պաշտպանիչ վահան, որը, բնական ձևով, թույլ չի տալիս, որ տնային փոշում առկա տիզերը վերարտադրվեն: Այս տիզերն առաջացնում են մեծ թվով ալերգիաներ: Ինչպես նաև պաշտպանում է գործվածքները սնկերից և մանրէներից՝ այդպիսով ստանալով պաստառների համար ամբողջությամբ հիգիենիկ նյութ:

ՍԵՅՖ ՖՐՈՆՏԸ© հատկապես օգտակար է տնային կենդանիներով տներում՝ փոշում առկա տիզերի և այդ կենդանիների մանրէների բազմացման պատճառով: Այն մեկընդմիշտ վերջ է դնում այդ միկրոօրգանիզմների ներկայությանը:

Ինչպե՞ս է գործում ՍԵՅՖ ՖՐՈՆՏԸ©

Տնային փոշին, որն առկա է տան բոլոր գործվածքներում, տիզերի բազմացման համար կատարյալ վայր է: Նրանց արտաթորանքները ալերգիաների գրեթե 70%-ի պատճառն են հանդիսանում: Մինչև 18.000 տիզ կարող է բնակվել մեկ գրամ տնային փոշու մեջ՝ յուրաքանչյուր օր արտաթորելով իր քաշի տասնապատիկը: Տիզերի արտաթորանքները այնպիսի հիվանդությունների պատճառ են հանդիսանում, ինչպիսիք են պոլինոզը, բրոնխային ասման, ատոպիկ դերմատիտը և եղնջացանը: Սնկերը ալերգիաներ են առաջացնում իրենց սպորների և միկրոտոքսինների նկատմամբ: Մանրէներն առաջացնում են տհաճ հոտ, վարակներ, ոտնաթաթի դերմատոֆիտոզ և դիմադրություն հիվանդոցներում անտիբիոտիկների նկատմամբ: Այն, ինչ ՍԵՅՖ ՖՐՈՆՏԻՆ© հաջողվել է, դա իր ներկայությամբ գործվածքներում տիզերից, սնկերից և մանրէներից խուսափելն է՝ առանց դիմելու ինսեկտիցիդների և ցնդող նյութերի:

 

Հետազոտության տարիների արդյունքում, ճապոնական լաբորատորիաների հետ համագործակցությամբ, ստեղծել է ՍԵՅՖ ՖՐՈՆՏԸ©՝ պաշտպանիչ մի վահան, որն ամբողջությամբ էկոլոգիական է և անվնաս՝ վերացնելով այն միջավայրը, որտեղ ապրում են: ՍԵՅՖ ՖՐՈՆՏՈՎ© տիզերը ունակ չեն լինի գործվածքում վերարտադրվելու և գոյատևելու, որովհետև նրա պաշտպանիչ վահանը պարունակում է արծաթյա ոչ օրգանիկ մասնիկներ, որոնք արգելում են միկրոօրգանիզմների վերարտադրումը: Արդյունքն ամբողջությամբ հիգիենիկ գործվածքն է՝ հակաալերգիկ, բոլոր տեսակի տհաճ հոտերից զերծ: ՍԵՅՖ ՖՐՈՏՆ© անցել է լվացման ավելի քան 50 ցիկլ՝ պահպանելով իր ապացուցված արդյունավետությունը՝ հետևյալ սպառնալիքների դեմ.

Մանրէներ Սնկեր Տիզեր
Bacillus subtilis Aureobasidium pullulans Cyanophyta (Կապույտ-կանաչ) occillatoria
Corynebacterium sp. Aspergillus flarres Cyanophyta (Կապույտ-կանաչ) anabaena
Lactobacillus sp. Aspergillus niger Chrysophyta (Շագանակագույն)
Listeria monocylogenes Aspergillus repens Chlorophyta (Կանաչ) Seienastum gracile
Methicillin-resistant Aspergillus terreus Chlorophyta (Կանաչ) Protococcus
Staphylococcus epidermidis Aspergillus versicolor Anabaena cylindrica
Staphylococcus aureus Aspergillus fumigatus Selenastrum gracile B-325
Streptococcus faecalis Cladosporium herbarum Pleurococcus sp. LB11
Streptococcus pneumonia Penicillium albicans Schenedesmus quadricuada
Streptococcus mutans Penicillium citrinum Gonium sp. LB 9c
Shigella sonnei Penicillium elegans Volvox sp. LB 9
Bacillus cereus Penicillium funiculosum Chlorella vulgarus
Aerobacter aerogenes Penicillium humicolor Խմորասնկեր
Acinetobacter sp. Penicillium notatum Candida albicans
Enterbacter sp. Penicillium variabile Saccharomyces cerevisiae
Escherichia coli Pullularia pululans Oscillatoria borneti LB143
Klebsiella pneumoniae Tricophylon mentagrophytes
Mycobacterium smegmatis Tricophylon interdigitalie
Mycobacterium tuberculosis Tricophylon Mucor sp.
Proteus vulgaris
Proteus mirabilis
Pseudomonas aeruginosa
Pseudomonas cepacia
Pseudomonas fluorescens
Salmonella typhosa
Salmonella choleraesius
Serratia narcescens